Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Ձեր աչքը ծակող և ձեր ոտքի տակն այրող կարմիր գիծը Հայաստանի արյան գույնն ու գինն ունի». «Սասնա ծռեր»-ի կոչն՝ ընդդիմադիրներին

15:40, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
«Ձեր աչքը ծակող և ձեր ոտքի տակն այրող կարմիր գիծը Հայաստանի արյան գույնն ու գինն ունի». «Սասնա ծռեր»-ի կոչն՝ ընդդիմադիրներին
    
Ընդդիմադիր ուժերին ու գործիչներին ուղղված կոչ-հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբավորումը։ Հայտարարությունում ասվում է․
    
     «Ապագաղութացումը (Armexit) մեր առաջնային գերնպատակն է․
     Տարիներ շարունակ ազգովին կանգնած ենք լինել-չլինելու մարտահրավերը ցուցանող կարմիր գծի առաջ։
     Սակայն, կարմիր գիծը տեսնելու և, ըստ այդմ՝ որոշում կայացնելու ու գործելու փոխարեն՝ իրեն ընդդիմադիր համարող քաղաքական դասի գերակշիռ մեծամասնությունը շարունակում է մնալ մեզ այդ կարմիր գծին հասցրած ռուսական գաղութային համակարգի ներսում։
     Նա շարունակում է մասնակցել համակարգի վերարտադրությունն ապահովող «ընտրություններին» ու ընթացիկ գործունեությանը և սպասարկել նրա թելադրած օրակարգը, որը հիմնվում է հետևյալ երեք կեղծիքների վրա։
     ա/ Արցախի «անկախության» և առանց Արցախի ու Նախիջևանի Հայաստանի Հանրապետության լինելիության հնարավորություն, ինչն ամրապնդում է ռուս-թուրքական արդեն մեկդարյա պայմանագրերով ձևավորված ու հայկական ազգային-պետական գործոնի կայացումը բացառող տարածաշրջանային ճարտարապետությունը, որը ռուսական գաղութային համակարգի հենքն է,
     բ/ Ռուսաստանի հետ «ռազմավարական դաշնակցության» և դրա այլընտրանքի բացառում, մինչդեռ այն Ռուսաստանից Հայաստանի կախյալությունն ապահովող լծակն է,
     գ/ այսպես կոչված Երրորդ Հանրապետությունը ազգային ինքնիշխան պետական համակարգ համարելը, մինչդեռ այն ընդամենը որպես ռուսական գաղութային համակարգի գործիք ծառայող գաղութային վարչակազմ է։
     Այդ պատճառով իրենց ընդդիմադիր համարող գործիչները պարտավոր են դուրս գալ գաղութային համակարգից և միասնաբար լծվել ազգային օրակարգի առաջանահերթ՝ Ռուսաստանից ապագաղութացման (Armexit) հարցի լուծման գործին։
     «Խոհեմ» լինելու, լեզու գտնելու, մանյակի քայլերով առաջ գնալու, ժամանակ շահելու՝ ավելի քան երկու տասնամյակ որդեգրած ռազմավարությունը ռուսական գաղութատիրությանը մինչև մեր վերջնական սպառումը սնուցելու ռազմավարություն է՝ ինքնախաբեության և ինքնաոչնչացման դավաճանական ռազմավարություն։
     Համախմբվել, ժողովրդին ոստքի հանել, ընդվզմամբ հեռացնել գաղութային վարչակազմին, մերժել տարածաշրջանի ռուս-թուրք ճարտարապետությունը և կոտրել Ռուսաստանից Հայաստանի կախյալության լծակը։ Սրանք են մեր ապագաղութացման (Armexit) հիմնական քայլերը։
     Առանց ապագաղութացման մենք դատապարտված ենք։
     Մենք ժամանակ չունենք, ուստի, թեև ներկայիս ժամանակի հեռանկարը նպաստավոր է, առանց ապագաղութացման նշված քայլերի այն մեր դեմ է աշխատում։ Քանի որ Հայաստանն արյունաքամ է լինում։
     Ընդդիմադիր համարվող գործիչնե՛ր, ձեր աչքը ծակող և ձեր ոտքի տակն այրող կարմիր գիծը Հայաստանի արյան գույնն ու գինն ունի»։
    
     22 նոյեմբեր 2017թ․
     ՔԿՀ-ներ- Երևան
1942 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am