Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Շոպենիանա» բալետային ներկայացումը վերադառնում է Օպերային թատրոնի խաղացանկ

15:05, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
«Շոպենիանա» բալետային ներկայացումը վերադառնում է Օպերային թատրոնի խաղացանկ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վերականգնված տարբերակով բեմ կբարձրանա «Շոպենիանա» մեկ գործողությամբ բալետային ներկայացումը՝ Մ. Ֆոկինի բեմադրությամբ: Նույն երեկոյի ընթացքում կցուցադրվեն նաև «Լորկիանա» և «Կարմեն-Սյուիտ» բալետային ներկայացումները:
     «Շոպենիանան» Ֆրեդերիկ Շոպենի երաժշտության հիման վրա ստեղծված բալետային սյուիտ է, որը 110 տարի առաջ առաջին անգամ ներկայացվել է Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում: «Շոպենիանայում» ամեն ինչ տրամաբանորեն ենթարկված է երաժշտական մտքին և իմաստին:
     Բեմադրության նշանակությունը համաշխարհային բալետային արվեստի պատմության մեջ շատ մեծ է: Այն բալետմայստերներին հնարավորություն տվեց բալետային ներկայացումներում օգտագործելու կլասիկ երաժշտական ստեղծագործություններ, որոնք պարի միջոցով արտահայտվելու համար չէին ստեղծվել։
     Գլխավոր դերերում հանդես կգան Մերի Հովհաննիսյանը (Յոթերորդ վալս), Միլիտոն Կիրակոսյանը (Պատանի), Տաթևիկ Բոլշիկյանը (Մազուրկա), Արշալույս Մարգարյանը (Տասնմեկերորդ վալս)։
     Ներկայացման դիրիժորն է Հարություն Արզումանյանը: Այս մասին տեղեկացնում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժինը:

777 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am