Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Պատվաստման նկատմամբ վախն ինձ հիշեցնում է հետամնաց միջնադարյան Եվրոպան, երբ մարդիկ կարծում էին՝ լողանալուց կարելի է մեռնել». Դ․ Իոաննիսյան

14:30, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
«Պատվաստման նկատմամբ վախն ինձ հիշեցնում է հետամնաց միջնադարյան Եվրոպան, երբ մարդիկ կարծում էին՝ լողանալուց կարելի է մեռնել». Դ․ Իոաննիսյան

«Բժշկական ցանկացած միջամտությունից, այո, կարելի է մահանալ: Տեսականորեն, կարելի է «Պարացետամոլ» խմել և մահանալ, հոսանքից` հոսանքահարվելուց, կարելի է մահանալ... բերեք հրաժարվենք հոսանքից: Շատ բաներից կարելի է մահանալ, բայց դա չի նշանակում, որ այդ ամենից պետք է հրաժարվել: Պարզապես, պետք է գնահատել, թե որքան է ռիսկը, որ արգանդի քաղցկեղից այդ աղջիկները հետո կմահանան, որպեսզի դրա դեմ պատվաստում անեն: Իսկ ընդհանրապես, եթե պատվաստումն անեն գրագետ, ոչ դիլետանտական, այլ պրոֆեսիանալ ձևով, ապա չեմ կարծում, որ պատվաստումից հնարավոր է մահանալ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների թեմային, կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը:
     Խոսելով այս պատվաստման շուրջ խուճապային տրամադրություններից և հանրության շրջանում դրա վերաբերյալ քննարկումներից, մեր զրուցակիցն ասաց. «Դա ինձ ընդամենը հիշեցնում է միջնադարյան Եվրոպայի հետամնացությունը, երբ լողալու նկատմամբ մարդիկ վախ ունեին: Մարդիկ, այն ժամանակ, իրոք վախենում էին լողանալ, որովհետև կարծում էին, որ լողանալուց կարելի է մեռնել»:
     Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերից Հայաստանում կիրականացվեն պապիլոմա վարակի դեմ՝ 13 տարեկան աղջիկների պատվաստումներ: Պատվաստումը կմեկնարկի սույն թվականի դեկտեմբերի 2-ի երկրորդ տասնօրյակում, ավարտը նախատեսվում է 2018 թվականի առաջին կիսամյակում:
     Առողջապահության նախարարի խոսքով՝ մարդու պապիլովիրուսի դեմ պատվաստումներն ունեն բարձր արդյունավետություն, նույնիսկ մեկ դեղաչափը 80-85% դեպքերում առաջացնում է հակամարմինների սպանիչ մակարդակ, ինչը համարվում է բարձր արդյունավետության ցուցանիշ:
     Նշենք, որ վերջին օրերին հանրության շրջանում այս հարցն ամենաքննարկվող թեմաներից է, շատ են հնչում կարծիքներ, որ իրականում ոչ մի ապացույց չկա, որ Գարդասիլը կանխում է արգանդի վզիկի քաղցկեղն, այնինչ բազմաթիվ են դեպքերը, երբ այս պատվաստանյութն ստանալու հետևանքով միանգամայն առողջ պարմանուհիներ դարձել են հաշմանդամ, կամ մահացել են:
     Տեղեկացնենք, որ նոյեմբերի 22-ին ՀՀ առողջապահության նախարարությունում այս թեմայի շրջանակում նախատեսվում են քննարկումներ` հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների անդամների հետ:

2497 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am