Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

3 զինծառայողները զոհվել են ինժեներական աշխատանքներ կատարելիս

12:25, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
3 զինծառայողները զոհվել են ինժեներական աշխատանքներ կատարելիս

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները:
     2017թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը: Շարքային Նարեկ Հայկի Հովեյանը պայթյունաբեկորային մարմնական վիրավորումներով տեղափոխվել է զինհոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
     Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

3056 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ARARAT
ARARAT 14:40, 22.11.2017
եվ ինչքան պիտի շարունակվի ընտանիքների ծուխը մարել, որքան պիտի գո՜ղ, թալանչի՜ իշխանությունները հասարակ ժողովրդին կեղեքելուց բացի խլեն նրա զավակների կյանքը.
veratsox hay
veratsox hay 21:05, 22.11.2017
Minchev vernaq prtsneq....es hoxi eresits
Ay xerik handurzhox chmo azg
Tas qsan xaraxaxtsi jhud ***i txerqov
Sax azgod kztsrel en ......mi tsptun hanox chka