Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իշխանություն-ուսանողներ կլոր-սեղան քննարկման արդյունքները

16:05, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Իշխանություն-ուսանողներ կլոր-սեղան քննարկման արդյունքները

«2007-2016թթ. դոկտորների թիվը կազմել է 445, թեկնածուներինը՝ 5032, որոնցից, 2017-ի նոյեմբերի դրությամբ, գիտության մեջ մնացել են դոկտորներից 191-ը, թեկնածուներից՝ 646-ը»,- իշխանություն-ուսանողներ կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳ նախարարը՝ հավելելով, որ սա ևս հիմք է ծառայել տարկետման իրավունքի սահմանափակման մասին օրենք ընդունելու համար:
     «Իսկ երբ բանակից եկել են, նրանցից քանի՞սն են շարունակել զբաղվել գիտությամբ»,- փորձեց ճշտել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
     «Թվային պատկերը դժվար է հիմա ասել, բայց կարծում եմ՝ էլի լավը չի լինելու»,- ասաց Լևոն Մկրտչյանը՝ կրկին անդրադառնալով օրենքի անհրաժեշտությանը. «Ճիշտ չէ, որ 18 տարեկանների 90 տոկոսին զորակոչում ենք բանակ, 10-ին չենք զորակոչում՝ ասելով, որ քննություններին կես միավոր ավելի եք ստացել: Սկզբունքը պետք է ընդհանուր լինի: Եթե ունենք թիվ, որ գիտությամբ պաշտպանածների զգալի հատվածը գնում է նրան, որ տարկետմամբ ստանում է մոտիվացիա, դա նշանակում ա՝ ձեր ասածը չի ստացվելու: Իսկ այն երիտասարդներն, ովքեր իրոք ունեն կրթության անընդհատության անհրաժեշտություն, փորձենք այնպես անել, որ և հայրենիքի հանդեպ պարտքը կատարեն, և մասնագիտական առաջընթացում վնաս չստանան»:
     ԿԳ նախարարը նշեց, թե պետք է մտածել` ինչ անել, որ գիտության մեջ մնացողներին գիտական աշխատանքից չկտրեն: Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը շարունակեց, թե դրա համար ԶՈւ-ն ծրագիր ունի: Ուսանողներն առաջարկեցին տարկետման իրավունքի տրամադրման հետևյալ քաղաքականությունը. 4 տարվա բակալավրի ընթացքում մեկ ու կես տարվա ծառայություն իրականացնել: Նրանց խոսքով՝ 2-2 ամսով ծառայությունը հնարավորություն կտա չխախտել ուսանողի կրթության անընդհատությունը, կպահպանի կապը բանակի հետ:
     Ամփոփելով՝ կառավարության անդամներն ասացին, որ բոլոր առաջարկները պետք է քննարկել, փաստաթղթավորել կառավարութան որոշումների մշակման ժամանակ: Նրանց խոսքով՝ ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ հնարավոր են: ԱԺ փոխնախագահն իր հերթին արձանագրեց. «Առաջին՝ խնդիր կա, երկրորդ՝ կան ընդհանուր մոտեցումներ և ցանկություն՝ խնդրին ամբողջական լուծում տալու: Սահմանենք երկու շաբաթ ժամանակ՝ ԱԺ-ի, Կառավարության մեր գործընկերների հետ փաստաթղթավորելու այդ առաջարկները»:
     Հանդիպման ավարտից հետո՝ արդեն լրագրողների հետ զրույցում, նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ասաց. «Մեր սկզբունքը` «տարկետում լինելու է» արդեն դառնում է իրականություն: Այստեղ խնդիր է դառնում այն, թե որքան տեղ և ինչ չափանիշներով կորոշեն»:

7885 | 0
Facebook