Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀԾԿՀ-ն հաստատել է՝ խմելու ջրի սակագինը կբարձրանա

12:20, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
ՀԾԿՀ-ն հաստատել է՝ խմելու ջրի սակագինը կբարձրանա
     Հաջորդ տարվա հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը կբարձրանա 11 դրամ 4 լումայով: Այս մասին այսօր որոշում է կայացրել Հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հայտը: Նախագծի համաձայն` ջրամատակարարման ու ջրահեռացման սակագները միասին կկազմեն 191 դրամ 41 լումա՝ մեկ խորանարդ մետրի դիմաց` ներկայիս 180 դրամի փոխարեն:
     Կառավարությունը, հնարավոր է, սուբսիդավորի թանկացումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ավելի ուշ նշել է, որ առաջիկա նիստերից մեկում կառավարության քննարկմանը կներկայացվի համապատասխան նախագիծ՝ թանկացումը սուբսիդավորվելու մասին:
3813 | 0
Facebook