Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուսանողների հետ կլոր-սեղան քննարկումը մեկնարկել է

12:10, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ուսանողների հետ կլոր-սեղան քննարկումը մեկնարկել է
     Ազգային ժողովում մեկնարկել է ուսանողների հետ նախատեսված կլոր սեղան-քննարկումը:
     Ինչպես ավելի վաղ հայտնել էին երիտասարդները, պայքարելու են օրենքի հետկանչման և տարկետման իրավունքի տրամադրման կարգում փոփոխություններ մտցնելու համար:
     «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների խոսքով՝ բանվեճին երկու կողմն էլ կունենա 5-ական ներկայացուցիչ, Էդուարդ Շարմազանովը կվարի բանավեճը, իշխանական թևից հանդիպմանը ներկա կլինեն պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հաոբյանը և կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։
Ուսանողների հետ կլոր-սեղան քննարկումը մեկնարկել է
2726 | 0
Facebook