Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է. ՎիվաՍել-ՄՏՍ

13:25, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է. ՎիվաՍել-ՄՏՍ

«Այլընտրանքային էներգիա» նախագծի ձեռքբերումները շարունակվում են: Մեկ տարվա ընթացքում, երկու փուլով իրականացված ծրագրի շնորհիվ, Լոռու մարզում լուսավորվել է ևս մեկ գյուղ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությունը ցանկալի արդյունք է արձանագրում:

Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է. ՎիվաՍել-ՄՏՍ
Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է. ՎիվաՍել-ՄՏՍ

     Դեռևս 2016-ի աշնանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղում տեղակայվել էր արտաքին լուսավորության լուսադիոդային համակարգ՝ 54 LED լուսարձակով: Ծրագրի առաջին փուլով համայնքում լուսավորվել էր երկու հիմնական փողոցը։ Ընթացիկ տարվա աշնանն արդեն, ծրագրի երկրորդ փուլով, համայնքում տեղակայվել է 56 LED լուսարձակ՝ լուսավորելով ևս 2կմ տարածք։ Երկու փուլի արդյունքում՝ Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է։
     Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ամրակից գյուղի վարչական ղեկավար Արթուր Ներկարարյանը և գյուղի բնակիչները:
     «Ամեն անգամ որևէ համայնք այցելության ժամանակ, առաջինը տպավորվում եմ մարդկանց լուսավոր ժպիտից: Դա ոգեշնչում է ինձ՝ ցույց տալով, որ քայլ առ քայլ իրականացվող ծրագրերը ճիշտ են ընտրված: Եթե մենք ուզում ենք փոխել մեր հայրենակիցների կյանքը, այն դարձնել ավելի լավը, ապա պետք է սահմանենք կարևոր նպատակներ և առանց տրտնջալու, համառ աշխատանքով լուծենք եղած խնդիրները: Ուզում եմ հավատալ, որ լուսավորված փողոցներն այս գյուղում ոչ միայն արտաքին, այլև ներքին՝ մարդկանց հոգեբանության փոփոխության առիթ կդառնան: Լավատեսությունն անչափ կարևոր է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
     Հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է, այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:
Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է. ՎիվաՍել-ՄՏՍ
Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է. ՎիվաՍել-ՄՏՍ

     Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:
Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է. ՎիվաՍել-ՄՏՍ
Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է. ՎիվաՍել-ՄՏՍ

| | |
5524 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am