Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զիմբաբվեում տոնում են շուրջ 4 տասնամյակ երկրի իշխանությունը վերցրած նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականը

11:40, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Զիմբաբվեում տոնում են շուրջ 4 տասնամյակ երկրի իշխանությունը վերցրած նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականը

Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում տոնում են երկրի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականը:

Աշխարհի ամենաերկարակյաց առաջնորդը՝ Ռոբերտ Մուգաբեն, ով ղեկավարում է երկիրը Զիմբաբվեի անկախախության հռչակումից ի վեր՝ 1980 թվականից, նախ որպես վարչապետ, այնուհետև՝ որպես նախագահ, երեկ նամակով հայտնել է իր հրաժարականի մասին:

Նույն օրը Զիմբաբվեի խորհդհրդարնում արդեն մեկնարկել էր նրա իմպիչմենթի գործընթացը, իսկ մինչ այդ Մուգաբեին հեռացրել էին իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-հայրենասիրական ճակատ» կուսակցության ղեկավարի պաշտոնից:

Ռոբերտ Մուգաբեի հրաժարականի լուրը անսպասելի էր շատերի համար, քանի որ Մուգաբեն նախկինում բազմիցս, նունիսկ նախորդ շաբաթ մեկնարկած բանակցությունների ընթացքում, հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը:

Ներկայումս, Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում իրադրությունը գտնվում է զինվորականների վերհսկողության տակ, ովքեր ցանկանում են նախագահի պաշտոնում տեսնել Էմմերսոն Մնանգագվային, ով Մուգաբեյի պաշտոնանկությունից հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել:

Մինչ առաջիկայում պարզ կդառնա, թե ինչ ճակատագիր է իրականում սպասվում Զիմբաբվեին, շարքային զիմբաբվեցիներն այսօր տոնում են իրենց, փաստացիորեն, երկրորդ անկախության օրը: Ոմանք էլ հիշատակում են 37 տարի երկիրը ղեկավարած Մուգաբեի «Միայն Աստված ինձ կհեռացնի» արտահայտությունը, որը նա արել է 1980-թվականի անկախությունից կարճ ժամանակ անց, ու ասում, ուրեմն եկել է այդ օրը։

5062 | 1
Facebook