Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը նշել է ԱՄՆ-ի տոտալ ոչնչացման միջոցը

11:10, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ռուսաստանը նշել է ԱՄՆ-ի տոտալ ոչնչացման միջոցը

Ռուսաստանն ի պատասխան միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրսբերման՝ կարող է միջուկային զենքի ոչ ավանդական կրիչներ օգտագործել և գերհզոր մարտագլխիկներ ստեղծել:
     Նման կարծիք է հայտնել հրթիռային և հրետանային գիտությունների ռուսական ակադեմիայի անդամ թղթակից Կոնստանտին Սիվկովը «Ռազմաարդյունաբերական կուրիեր» պարբերականի հոդվածում:
     Փորձագետը մեջբերում է միջուկային սպառազինությունների մասին համաձայնագրերը, որտեղ միայն սահմանափակումներ կան ոչ թե ընդհանուր զանգվածի, այլ միայն մարտագլխիկների թվի համար: «Դա թույլ է տալիս գնալ գերհզոր զենքի ստեղծման ճանապարհով՝ ավելի քան 100 մեգատոննա տրոտիլի և հրթիռների համարժեք մարտական մասերով»,- ասել է փորձագետը:
     Ըստ նրա՝ նման զենքի կիրառումն ԱՄՆ-ում կարող է աղետալի երկրաֆիզիկական գործընթացների հանգեցնել:
     Հոդվածում նշվում է, որ 2018թ. ԱՄՆ-ի ռազմական բյուջեում միջին հեռահարության հրթիռի մշակման համար 58 միլիոն դոլարի տրամադրում է նախատեսված: Ռուսաստանում դա վերոնշյալ պայմանագրի խախտում են համարում:

6534 | 0
Facebook