Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շարքային երեխաների կրթության վրա փող չծախսելու նպատակով, Հայաստանում փորձում են ձևավորել տնօրեն չունեցող մանկապարտեզներ և դպրոցներ». Սերոբ Խաչատրյան

11:00, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
«Շարքային երեխաների կրթության վրա փող չծախսելու նպատակով, Հայաստանում փորձում են ձևավորել տնօրեն չունեցող մանկապարտեզներ և դպրոցներ». Սերոբ Խաչատրյան
     «Շարքային երեխաների կրթության վրա փող չծախսելու նպատակով, Հայաստանում փորձում են ձևավորել տնօրեն չունեցող մանկապարտեզներ և դպրոցներ։ Այսինքն՝ մի քանի գյուղում գտնվող հաստատություն միանալու են իրար և ունենալու են մեկ տնօրեն։ Բնական է, տնօրենները չեն կարող ընդվզել այս որոշման դեմ, քանի որ հանրապետական են։ Եթե հանկարծ ընդվզեն, կպարզվի, որ այդ տնօրենները բազմաթիվ հանցագործություններ են արել։ Կարելի է պատկերացնել, թե ինչ կոռուպցիոն մրցակցություն է ծավալվելու տնօրենի տեղի համար։ Այս ծրագրի փորձարկումը կարելի էր սկսել մեկ շենքում գտնվող նախարարություններից, ոչ թե տարբեր գյուղերում գտնվող հաստատություններից։ Մեկ շենքում գտնվող մի քանի նախարարություն միանում են իրար։ Նախարարներից մեկը մնում է նախարար, մյուս նախարարությունները ղեկավարվում են առաջին փոխնախարարի կողմից։ Հայաստանում բազմաթիվ որոշումներ կայացվում են այնպես, որ վերևները չվնասվեն, իսկ ներքևները իրար դեմ դուրս գան ու մրցակցեն։ Ու ով ավելի թափով լինի, նա՝ հաղթի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
6737 | 0
Facebook