Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում հատուկ գործողություններ են անցկացվել. պայթյուններ և կրակոցներ են լսվել

10:15, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Թբիլիսիում հատուկ գործողություններ են անցկացվել. պայթյուններ և կրակոցներ են լսվել
     Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թբիլիսիի ծայրամասում, որտեղ հակաահաբեկչական գործողություններ են անցկացվել, ուժայինները փորձել են ներխուժել շենք՝ թաքնված կասկածյալներին բերման ենթարկելու համար: Իրադարձությունների վայրում պայթյուններ և կրակոցներ են լսվել:
     Հատուկ գործողություններից հետո 2 մարդ է ձերբակալվել, ովքեր, ենթադրաբար, կապ են ունեցել ահաբեկչական կազմակերպությունների հետ: Կասկածյալները կրակ են բացել հատուկ նշանակության զորքերի ուղղությամբ:
     Ներկա պահին մոտակա տների բոլոր բնակիչներին տարհանել են անվտանգության նկատառումներով, շենքը շրջափակվել է:
6177 | 0
Facebook