Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Թերթերի տեսություն

ՊԵԿ-ը տոտալ ստուգումներ է սկսել Ծառուկյանի բոլոր ձեռնարկություններում. «Ժամանակ»

09:55, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
ՊԵԿ-ը տոտալ ստուգումներ է սկսել Ծառուկյանի բոլոր ձեռնարկություններում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատասխան հարվածն են հասցնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: ՊԵԿ-ը տոտալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող բոլոր ձեռնարկություններում՝ ցույց տալու համար, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների քննադատությունը ոչ միայն չի կարող կանխել ՊԵԿ-ի գործունեությունը, այլ ճիշտ հակառակ ազդեցությունն է ունեցել:
     Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԺ նիստերի ժամանակ դաշինքի պատգամավորները բարձրացնում էին ՊԵԿ-ի կողմից Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» իրականացվող հարկային ստուգումների անօրինականության հարցը:
     Վարչապետ Կարեն Կարապետյանն ուզում է ցույց տալ, որ իր հասցեին հնչող քննադատությունը ոչ միայն զսպող գործոն չի կարող լինել, այլ առիթ է Ծառուկյանին հարկային հակահարված հասցնելն արդարացնելու համար, հավելում է թերթը:
     Մանրամասներն՝ այսօրվա համարում:

2674 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՀՐԱՅՐ
ՀՐԱՅՐ 13:42, 22.11.2017
ՈՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԹԵ ԾԱՌՈՒԿՅԱՆԸՙ ԹԵ ՄՆԱՑԱԾ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՐԿԵՐԸ և ՏՈՒՐՔԵՐԸ ՄՈՒԾԵՆ ԲՅՈՒՋԵՙ ԱՅ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ ԹԵ ԹՈՇԱԿՆԵՐԸ ԹԵ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ; սՏՎԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆՙ ԹՈՒԼԱՓԱՅ ՄՈՒԾՈՒՄ ԻԲՐ ՕՐԵՆՔՈՎ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ; և ՙ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՈՐ ՄԵԿԻՆ ԷԼ ՕԳՆՈՒՄ ԵՆՙ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿԱ ԱՆՈՒՄ; ՊԵՏՔ ՉԻ ՁԵՐ ԿԵՂԾ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸՙ ՆՈՐՄԱԼ ԲՅՈՒՋԵ ՄՈՒԾՎԵՔ ՁԵՐ ԲԻԶՆԵՍՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸՙ ՈՒ ԲԱՐԵԳՈՐԾ ՄԻ ՁևԱՑՐԵՔՙ ԵՂԱՎ? ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐ ՉԵՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸՙ ՁԵՐ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ ՄԻԱՅՆ ՀԱՐԿԵՐԸ ՈՒ ՏՈՒՐՔԵՐԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄՈՒԾԵՔ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵ; և ՀԵՏՈ ԱՄԲԻՈՆՆԵՐԻՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱՆ ՄԻ ՑՈՒՑԱԴՐՎԵՔ; ԲՈԼՈՐԻՏ ԼԱԱՎ ԳԻՏԵՆՔ ՀՐԱՇԱԼԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻՙ ԹԵ ՈՎ ԻՆՉԱ;
ՀՀ քաղաքացի
ՀՀ քաղաքացի 14:10, 22.11.2017
Հարգելի Հրայր Դուք միանշանակ ճիշտ եք, սակայն. պետք չի ստուգումներ անել միայն քննադատությունից հետո: Համոզված եմ, որ շուտով կբարիշեն ու ստուգումներն էլ կվերանան. այ, այդ կապակցությամբ էլ կասեմ, որ կառավարությունն իր հերթական կապիկությունն է անում: