Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՊԵԿ-ը տոտալ ստուգումներ է սկսել Ծառուկյանի բոլոր ձեռնարկություններում. «Ժամանակ»

09:55, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
ՊԵԿ-ը տոտալ ստուգումներ է սկսել Ծառուկյանի բոլոր ձեռնարկություններում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատասխան հարվածն են հասցնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: ՊԵԿ-ը տոտալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող բոլոր ձեռնարկություններում՝ ցույց տալու համար, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների քննադատությունը ոչ միայն չի կարող կանխել ՊԵԿ-ի գործունեությունը, այլ ճիշտ հակառակ ազդեցությունն է ունեցել:
     Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԺ նիստերի ժամանակ դաշինքի պատգամավորները բարձրացնում էին ՊԵԿ-ի կողմից Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» իրականացվող հարկային ստուգումների անօրինականության հարցը:
     Վարչապետ Կարեն Կարապետյանն ուզում է ցույց տալ, որ իր հասցեին հնչող քննադատությունը ոչ միայն զսպող գործոն չի կարող լինել, այլ առիթ է Ծառուկյանին հարկային հակահարված հասցնելն արդարացնելու համար, հավելում է թերթը:
     Մանրամասներն՝ այսօրվա համարում:

4220 | 2
Facebook