Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Սննդի արագ ընդունումը կարող է երկրորդ կարգի շաքարախտ առաջացնել

20:15, կիրակի, 26 նոյեմբերի, 2017 թ.
Սննդի արագ ընդունումը կարող է երկրորդ կարգի շաքարախտ առաջացնել
     Ճապոնացի մասնագիտները պնդում են, որ սննդի արագ ընդունումը կարող է երկրորդ կարգի շաքարախտ առաջացնել: Նման սովորությունն, ինչպես կարծում են տվյալ հետազոտության հեղինակները, բացասական է ազդում ֆիզիկական առողջության, ինչպես նաև արտաքին տեսքի վրա:
     Ճապոնացի գիտնականներն ասում են, որ սննդի արագ ընդունումը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակն, օրինակ, այն մարդկանց մոտ, ովքեր ուտում են գրասենյակում համակարգչի առաջ, աշխատանքի գնալիս «ոտքի վրա» և այլն:
     Այդ սովորությունը վատ ազդեցություն է ունենում մեր օրգանիզմի և առողջության վրա, ընդ որում, շաքարախտը համարվում է անբուժելի հիվանդություն, որն առողջական մի շարք խնդիրների է հանգեցնում:
22548 | 1
Facebook