Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կան որոշ բաներ, որոնք կուլ տալ չենք կարող». Բոաթրայթը հեռացվել է Հայաստանի հավաքականից

16:25, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
«Կան որոշ բաներ, որոնք կուլ տալ չենք կարող». Բոաթրայթը հեռացվել է Հայաստանի հավաքականից

Հայաստանի ազգային հավաքականի և Ստամբուլի «Բեշիքթաշ»-ի բասկետբոլիստ Ռայան Բոաթրայթը հեռացվել է մեր հավաքականից: Այս մասին հայտարարեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը։

«Բոաթրայթը բարձրակարգ բասկետբոլիստ է, բայց կան որոշ բաներ, որոնք կուլ տալ չենք կարող: Բասկետբոլը թիմային խաղ է և բոլորը հավասար են: Նա արժանի պահվածք չի ցուցաբերել և այլևս հանդես չի գա Հայաստանի հավաքականի կազում։ Հարցը փակված է»,- Բավցևիչի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

4292 | 0
Facebook