Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Գործակցություն՝ ցանկալի արդյունքով. Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել. ՎիվաՍել-ՄՏՍ

16:35, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Գործակցություն՝ ցանկալի արդյունքով. Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել. ՎիվաՍել-ՄՏՍ

Շուրջ տասը տարի առաջ, «BirthLink» ՀԿ-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսեցին գործակցել Հայաստանում նորածնային մահացության դեպքերը կրճատելու ուղղությամբ: Այսօր արդեն, «BirthLink»-ն արձանագրում է, որ Հայաստանում նեոնատալ բժշկությունը զարգացնելու՝ գործընկեր կառույցների գերակա նպատակն իրականացել է. տարեցտարի ավելի ակնհայտ է դառնում ծրագրի երկարաժամկետ արդյունքը: Կազմակերպությունն այդ ամենը համարում է ոչ միայն նորագույն սարքավորումների կիրառման, այլև՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստանձնած երկարաժամկետ պարտավորության արդյունք:
     Կապանի բժշկական կենտրոնում, օրինակ, այս տարի նեոնատալ խնամք է ստացել և լիարժեք ապաքինվել է 9 նորածին: Նեոնատոլոգ Սերգեյ Գասպարյանն անչափ կարևոր է համարում նորագույն տեխնոլոգիաներով նեոնատալ և նորածնային բաժանմունքների վերազինման և բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացը: Նրա գնահատմամբ գոհունակության ցուցանիշը փրկված երեխաներն են, որոնցից շատերն արդեն մեծ են և ապրում են ակտիվ, առողջ կյանքով: Ծրագրի կարևորությունը բարձր են գնահատում նաև բուժանձնակազմի հոգատարությամբ և սարքավորումների շնորհիվ փրկված երեխաների ծնողները:
     2008-ին մեկնարկած գործակցության ծրագրով նորագույն սարքավորումներով վերազինվել է տարբեր մարզերում և մայրաքաղաքում գործող նորածնային 43 բաժանմունք:

Գործակցություն՝ ցանկալի արդյունքով. Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել. ՎիվաՍել-ՄՏՍ
Գործակցություն՝ ցանկալի արդյունքով. Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել. ՎիվաՍել-ՄՏՍ
Ծրագրի հաջողությունն ապահովելու նպատակով՝ տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 600 մլն դրամ է հատկացրել նեոնատալ և նորածնային այդ բաժանմունքներին: Մասնագիտացված խնամքի և անհրաժեշտ սարքավորումների շնորհիվ՝ Հայաստանի հեռավոր մարզերում կրճատվել է նորածնային մահացության և հիվանդացության մակարդակը՝ առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին պատշաճ բուժօգնություն ապահովելու միջոցով: Ոչ ինվազիվ շնչառական խնամքի համար կիրառվում են բուժական ժամանակակից մեթոդներ, որոնք ազդում են ծննդաբերության ժամանակ թոքերի հիվանդությամբ տառապող երեխաների վրա:
     Նորածնային մահացության ցուցանիշի կրճատումը կարևոր մարտահրավեր է ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամբողջ աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության 44%-ը կազմում են նորածնային մահացության դեպքերը: Խոցելի ժամանակահատվածում նորածիններին որակյալ բուժօգնության ապահովումը մեր երկրում հասանելի է դարձել 2008 թվականից:
Գործակցություն՝ ցանկալի արդյունքով. Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել. ՎիվաՍել-ՄՏՍ
Գործակցություն՝ ցանկալի արդյունքով. Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել. ՎիվաՍել-ՄՏՍ

4286 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am