Գործակցություն՝ ցանկալի արդյունքով. Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել. ՎիվաՍել-ՄՏՍ
Շուրջ տասը տարի առաջ, «BirthLink» ՀԿ-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսեցին գործակցել Հայաստանում նորածնային մահացության դեպքերը կրճատելու ուղղությամբ: Այսօր արդեն, «BirthLink»-ն արձանագրում է, որ Հայաստանում նեոնատալ բժշկությունը զարգացնելու՝ գործընկեր կառույցների գերակա նպատակն իրականացել է. տարեցտարի ավելի ակնհայտ է դառնում ծրագրի երկարաժամկետ արդյունքը: Կազմակերպությունն այդ ամենը համարում է ոչ միայն նորագույն սարքավորումների կիրառման, այլև՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստանձնած երկարաժամկետ պարտավորության արդյունք: Գործակցություն՝ ցանկալի արդյունքով. Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել. ՎիվաՍել-ՄՏՍ Նորածնային մահացության ցուցանիշի կրճատումը կարևոր մարտահրավեր է ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամբողջ աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության 44%-ը կազմում են նորածնային մահացության դեպքերը: Խոցելի ժամանակահատվածում նորածիններին որակյալ բուժօգնության ապահովումը մեր երկրում հասանելի է դարձել 2008 թվականից: Գործակցություն՝ ցանկալի արդյունքով. Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել. ՎիվաՍել-ՄՏՍ |