Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Օգտվելով հին Սահմանադրությունից՝ նախագահին մինչև վերջ պահում են, բայց երբ հարցը վերաբերում է 200 հազար ստորագրությանն, ասում են՝ հլը չի գործում». Գ. Սարուխանյան

16:05, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
«Օգտվելով հին Սահմանադրությունից՝ նախագահին մինչև վերջ պահում են, բայց երբ հարցը վերաբերում է 200 հազար ստորագրությանն, ասում են՝ հլը չի գործում». Գ. Սարուխանյան
     ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը, ով ևս միացել է հացադուլ հայտարարած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ իշխանությունն ընդգծված քաղաքականություն է վարում. «Սրանք վարում են կապիկի քաղաքականություն: Օգտվելով հին Սահմանադրությունից՝ նախագահին մինչև վերջ պահում են իրա ժամկետում, բայց երբ հարցը վերաբերում է նոր Սահմանադրությամբ 200 հազար ստորագրությանն, ասում են՝ հլը չի գործում: Ստացվում ա՝ սրանք պարզ ցույց են տալիս, որ բռնատեր են ու թքած ունեն մարդկանց ազատությունների վրա»,- նշել է Սարուխանյանը:
     Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը ԿԸՀ-ից ձևաթուղթ է պահանջում, որպեսզի 200 հազար ստորագրություն հավաքի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու համար: ԿԸՀ-ն մերժել է՝ պատճառաբանելով, որ փոփոխված Սահմանադրության այդ դրույթն ուժի մեջ է մտնում 2018թ. փետրվարից:
     «Մարդկանց իրավունքների համար մինչև վերջ պայքարելու ենք մեր ձևերով՝ հասնելով ազատ Հայաստանի»,- հավելել է ԱԻՄ անդամը՝ նշելով, որ իրենց պայքարն անիմաստ չէ:
1348 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am