Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը հնչեց Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

18:05, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը հնչեց Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

Նոյեմբերի 20-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում դաշնամուրային երաժշտության երեկո էր։ Իր վիրտուոզ մենանվագով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհում մեծ համբավ ունեցող դաշնակահար Հայկ Մելիքյանը։
     Դաշնակահար, որ առանձնանում է վառ անհատականությամբ, ով բարձր է պահում հայ կատարողական արվեստը՝ այն լավագույնս ներկայացնելով աշխարհում։
     Համերգային ծրագրում հնչեցին Ֆրեդերիկ Շոպենի վալսերից, մազուրկաներից, պոլոնեզներից և էտյուդներից, Ալեքսանդր Սկրյաբինի մանրանվագներից և Իգոր Ստրավինսկու «Պետրուշկա» սյուիտը։ Հայկը նշում է, որ 17 տարեկանից կատարում է «Պետրուշկա» սյուիտը, որը Ստրավինսկին 1921 թվականին է փոխադրել դաշնամուրի համար՝ նվիրելով այն Արթուր Ռուբինշտեյնին։ Հայկը նկատում է, որ մենահամերգի ընթացքում երաժիշտն ինքն իր հետ է, իր մտքերի, ասելիքի հետ։ Մենահամերգն արտիստի յուրահատուկ հաշվետվությունն է իր և ունկնդրի համար։
     20-րդ դարի և ժամանակակից երաժշտությունը Հայկ Մելիքյանի տարերքն է։ Սիրում է նոր ստեղծագործությունների բացահայտումներ։ Սակայն այդուհանդերձ դաշնակահարն ասում է, որ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները միշտ իր հետ են, ուղեկցում են համերգների ընթացքում. դասականներից առավելապես սիրում է կատարել բարոկ և ռոմանտիկ դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մշտապես ներկայացնում է նաև հայ հեղինակների գործեր։

Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը հնչեց Խաչատրյանի փառատոնի շրջանակներում
Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը հնչեց Խաչատրյանի փառատոնի շրջանակներում
939 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am