Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ես ստույգ ինֆորմացիա ունեմ, որ դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ». Արամ Մանուկյանը՝ դատավորին

15:15, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
«Ես ստույգ ինֆորմացիա ունեմ, որ դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ». Արամ Մանուկյանը՝ դատավորին
     «Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, որ մինչև ձեր կողմից այս գործը վարույթ ընդունելը, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը»,- այս մասին այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի գործով դատավարության ժամանակ, դիմելով դատավոր Արթուր Օհանյանին, հայտարարեց խմբի անդամ Արամ Մանուկյանը: «Եվ այս չորս նիստերի ընթացքում մենք տեսնում ենք այս կապիկությունը: Քաղաքական պատվեր եք կատարում, դատավոր կոչվելու իրավունք չունեք: Դուք խայտառակում եք Հայաստանի Հանրապետության դատական ամբողջ համակարգը: Ես ձեզնից մի բան եմ խնդրում՝ մի խայտառակեք, այս 26 տարիների ընթացքում դուք ոչնչացրել եք ամեն ինչ: Մենք՝ «Սասնա ծռերս», կատարել ենք ապստամբություն, որովհետև դուք չեք կատարել այն ամենն, ինչ պետք է անեիք: Ձեր արածների և չարածների համար մենք ենք պատասխան տալիս, հայ ժողովուրդը: Դուք պատասխան եք տալու ուրիշ ձև»,- հայտարարեց նա:
2586 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am