Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

««Kinder surprise»-ն այդ ժամանակ նույնն էր, ինչ հիմա «iPhone 10»-ը կամ «X 5»-ը». Հայկ Պետրոսյանի` Ձմեռ պապից ստացած ամենահիշարժան նվերը

11:40, կիրակի, 31 դեկտեմբերի, 2017 թ.
««Kinder surprise»-ն այդ ժամանակ նույնն էր, ինչ հիմա «iPhone 10»-ը կամ «X 5»-ը». Հայկ Պետրոսյանի` Ձմեռ պապից ստացած ամենահիշարժան նվերը

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի համար Նոր տարին ամենասիրելի տոնն է: Ամանորյա հուշերից ու Ձմեռ պապի բերած ամենհիշարժան նվերներից նա առանձնացրեց երկուսը: «Առաջինը, ցուրտ ու մութ տարիներին, երբ հայրս այն ժամանակ Փարիզում էր, այնտեղից «Kinder surprise», «Milky way», փաթեթավորած շոկոլադներ էր ուղարկել, իսկ այդ կոնֆետների շարքն այդ ժամանակ անհասանելի էր ու անհավանական մի բան, ինչպես հիմա` «iPhone 10» կամ «X 5» մեքենա... Հիշում եմ, որ արթնացա, վազեցի, գոռգոռալով արթնացրի տատիկիս ու մայրիկիս. եկեʹք, տեսեʹք, Ձմեռ պապն ինչ է բերել... Հարևանների երեխաներով կերանք, մի րոպեում վերջացավ, գնաց, բայց դա շատ տպավորիչ նվեր էր»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նա:
     «Մի անգամ էլ տատիկիս քրոջ ամուսինը ինձ նվիրեց մի սարք, որի մեջ ժապավեն էինք դնում, սավան էինք փռում և այդ սարքի միջոցով մուլտեր էինք նայում: Սա էլ 2-րդ ամենահիշվող նվերն էր ինձ համար, որ ստացել եմ Նոր տարուն: Ամանորի իմ բոլոր հուշերն ամբողջացնում է տատիկս, նա ավաղ հիմա չկա, բայց ընտանեկան յուրահատուկ ջերմություն էր ստեղծում: Հիշում եմ, որ միշտ գալիս, ասում էր` Հայկուլիկ ջան, ասում էի` տատիʹկ, Հայկուլիկ միʹ ասա, արդեն 6 տարեկան եմ»,- պատմում է Հայկը:
     «Ես նպատակներ շատ ունեմ»,- ասում է նա, «բայց Աստծուց միայն մի բան եմ խնդրում` խաղաղություն, մնացածը մենք կանենք»:

| | |
3915 | 0