Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Հայաստանի հավաքականը կայացման փուլում է». Նիկշա Բավցևիչ

19:40, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
«Հայաստանի հավաքականը կայացման փուլում է». Նիկշա Բավցևիչ

Նոյեմբերի 23-ին կայանալիք բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ալբանիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը խոսել է խաղից իր ակնկալիքների մասին։

«Դրական ենք տրամադրված: Կանենք առավելագույնը՝ հաղթանակի հասնելու համար: Մենք դեռ պատասխան խաղեր ունենք հաջորդ տարի՝ փետրվարին և հունիսին: Համոզված եմ, որ մյուս խաղերին ավելի ուժեղ կլինենք: Մենք կայացման փուլում ենք: Դեռ երկու տարի առաջ այս թիմը գոյություն չուներ: Ես հույս ունեմ, որ ապագայում նման կադրային խնդիրների հետ չենք բախվի: Ոչ ոք չէր հավատում, որ մենք կարող ենք հաղթել Սլովակիային և Շվեդիային, բայց մենք դա արեցինք։ Ալբանիայի հետ մեր ընտրանին ծանոթ է»,- Բավցևիչի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

1379 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am