Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ 200 հազար մարդ բերեք, կանգնեցրեք իմ պալատի դիմաց, հրաժարական կտամ». Արամ Սարգսյան

14:35, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
«Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ 200 հազար մարդ բերեք, կանգնեցրեք իմ պալատի դիմաց, հրաժարական կտամ». Արամ Սարգսյան
     ԿԸՀ շենքի դիմաց հացադուլ հայտարարած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին այսօր սատարելու էր եկել նաև Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
     Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը ԿԸՀ-ից ձևաթուղթ է պահանջում, որպեսզի 200 հազար ստորագրություն հավաքի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու համար: ԿԸՀ-ն մերժել է:
     «Այդքան ստորագրություն հավաքելը կնշանակի՝ ունենալ կատարյալ առավելություն իշխանության նկատմամբ: Եթե լինի 200 հազար ստորագրություն, ոչ միայն հանրաքվե կանցկացնենք, այլև՝ արդյունքները կիրականացնենք:
     Հիշում եմ՝ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ 200 հազար բերեք, կանգնեցրեք իմ պալատի դիմաց, հրաժարական կտամ: Ինքը հասկանում էր՝ 200 հազարը լրիվ ուրիշ թիվ է»,- նկատեց Սարգսյանը:
Տեսանյութն՝ «Առաջին լրատվական»-ի
1667 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am