Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հարևանները գալիս, գնում էին, իրար ուրախ գրկում էին, դա էր իսկական Նոր տարին, ոչ թե` տեսեք, մեր սեղանին խոզի բուդ կա և կոկորդիլոսի միս». «ՀԱՅԿական Նոր տարի»` Հայկ Պետրոսյանի հետ

14:05, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
«Հարևանները գալիս, գնում էին, իրար ուրախ գրկում էին, դա էր իսկական Նոր տարին, ոչ թե` տեսեք, մեր սեղանին խոզի բուդ կա և կոկորդիլոսի միս». «ՀԱՅԿական Նոր տարի»` Հայկ Պետրոսյանի հետ

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 18-ին և 19-ին դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը կներկայացնի «ՀԱՅԿական Նոր տարի» համերգ-ներկայացումը: «Վերնագիրը բառախաղ է իմ անվան հետ` «ՀԱՅԿական Նոր տարի», շատ ուրախ համերգ է լինելու: Ամանորյա սեղանի հատուկ հյուրերն են լինելու Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանն ու Միքայելը Ոսկանյանը: Կարծում եմ՝ իրենք ավելի կլցնեն երեկոն: Այդ օրը բեմում մենակ չեմ լինելու, իմ երաժիշտների հետ եմ ներկայանալու կենդանի հնչողությամբ: Համերգը կուղեկցվի սկեթչերով ու Նոր տարվա կատակներով, կին-տղամարդ հարաբերություններ և այլն»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հայկն ու հավելեց, որ հնարավորինս խուսափել է քաղաքական հումորներից. «Ինձ թվում է` ժողովուրդն իրավունք ունի այդ օրերին մի քիչ հանգստանա քաղաքականությունից»:
     Բեմը ձևավորված կլինի գեղեցիկ դեկորներով, որպեսզի մարդիկ դահլիճ մտնելուց տան ջերմություն զգան: Հայկի խոսքով` մեկ-երկու նոր երգ անպայման կհնչի, բայց քանի որ Նոր տարվա համերգ է, չի ցանկանում, որ հնչեն իր բոլոր նոր երգերը: «Դա կլինի առանձին համերգ: Իմ երգերն ավելի սիրային են, Նոր տարվա հետ այդքան կապ չունեն, այս համերգին հիմնականում ուրախ երգեր կլինեն, ոչ թե հուզական»,- նշեց երգիչը:
     Նոր տարին Հայկի ամենասիրելի տոնն է: «Տարին ամփոփում ես, լավ ու վատ կողմերն ես գնահատում: Նոր տարին նորից սկսելու հույս է արթնացնում, նոր էջ բացելու, հին սխալները չկրկնելու»,- ասում է երգիչը: Չնայած այն համարում է ընտանեկան տոն, բայց վերջին մի քանի տարիներին աշխատանքի բերումով չի կարողանում տանը նշել: Հայկն այս տարի Ամանորը Հայաստանում է դիմավորելու:
     «Գիտեմ դեպքեր, որ մարդիկ նույնիսկ վարկ են վերցնում, որ սեղանին խոզի բուդ լինի, ինձ համար դա ցավալի է: Ես հիշում եմ, երբ փոքր էի, որ Ձմեռ պապիկը նվեր էր բերում, ոʹչ թե տոնածառի տակ էր դնում, ինչպես հիմա է նորաձև դարձել, այն ժամանակ նվերը բարձի տակ էր դնում: Ես հիշում եմ, ոչ մի առանձնահատուկ ճոխ Նոր տարի չի եղել ոʹչ ինձ մոտ, ոʹչ իմ ընկերների, բայց մենք շատ երջանիկ էինք, ու այն ժամանակ խոզի բդի մասին խոսք անգամ չկար: Ով ինչքան կարողանում էր, անում էր: Մայրս ու տատիկս շատ ջերմ մթնոլորտ էին ստեղծում տանը, հարևանները գալիս, գնում էին, իրար ուրախ գրկում էին, դա էր իսկական Նոր տարին, ոչ թե` տեսեք, մեր սեղանին խոզի բուդ կա և կոկորդիլոսի միս: Ես դեմ չեմ, եթե մարդիկ հնարավորություւն ունեն և ուզում են, թող դնեն, բայց դաʹ չէ կարևորը: Կարելի է փոքրիկ սեղանի շուրջ այդ ջերմությունը ստանալ»,- համոզված է Հայկ Պետրոսյանը:

«Հարևնաները գալիս, գնում էին, իրար ուրախ գրկում էին, դա էր իսկական Նոր տարին, ոչ թե` տեսեք, մեր սեղանին խոզի բուդ կա և կոկորդիլոսի միս». «ՀԱՅԿական Նոր տարի»` Հայկ Պետրոսյանի հետ
«Հարևնաները գալիս, գնում էին, իրար ուրախ գրկում էին, դա էր իսկական Նոր տարին, ոչ թե` տեսեք, մեր սեղանին խոզի բուդ կա և կոկորդիլոսի միս». «ՀԱՅԿական Նոր տարի»` Հայկ Պետրոսյանի հետ
9957 | 4
Facebook