Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակաոյում մրցավազքը դադարեցվել է՝ զանգվածային վթարի պատճառով

12:55, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Մակաոյում մրցավազքը դադարեցվել է՝ զանգվածային վթարի պատճառով

Չինական Մակաոյում ընթացող «Գրան Տուրիզմո» սպորտային ավտոմեքենաների Գրան պրին դադարեցվել է՝ զանգվածային ավտովթարի պատճառով։ Այն տեղի է ունեցել 4-րդ տեղում ընթացող Դանիել Խունկադելյայի՝ պատին բախվելուց հետո։ Նրան հետևող ավտոարշավորդները չեն կարողացել խուսափել բախումներից։ Վթարի արդյունքում զոհեր և վիրավորներ չեն եղել։ Արդյունքում կազմակերպիչները ստիպված են եղել դադարեցնել մրցավազքը և այն նորից սկսել։ Հաղթանակ է տոնել «Mercedes»-ի ավտոարշավորդ Էդուարդո Մորտարան։

Մակաոյում մրցավազքը դադարեցվել է՝ զանգվածային վթարի պատճառով
5299 | 0
Facebook