Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

ԱՄՆ-ն հավանություն է տվել Վրաստանին Javelin հրթիռային համակարգերի մատակարարմանը

14:05, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն հավանություն է տվել Վրաստանին Javelin հրթիռային համակարգերի մատակարարմանը
     ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Վրաստանին 75 միլիոն դոլարի չափով Javelin հրթիռային համակարգերի հնարավոր վաճառքին: Վերջնական որոշումը կկայացնի ԱՄՆ Կոնգրեսը: Այս մասին հայտնել է Պենտագոնի կառույցում ներառված՝ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով գործակալությունը, գրում է ekhokavkaza-ն:
     Համապատասխան առաջարկը Կոնգրեսին էր փոխանցվել նոյեմբերի 17-ին: Գործակալության տեղեկություններով՝ Վրաստանն ավելի վաղ Javelin 410 հակատանկային հրթիռային համակարգեր և 72 հրամատարային համակարգեր էր խնդրել, պայմանագիրը նաև նախատեսում է մատակարարում, ուսուցում և այլ սպասարկում:
     Պենտագոնում նշել են, որ Javelin համակարգը կբարձրացնի պաշտպանական ոլորտում Վրաստանի հնարավորությունները, սակայն չի խախտի տարածաշրջանում ռազմական ուժի հիմնական հավասարակշռությունը:
| | |
4191 | 0