Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Մեքսիկայում սպանել են նորընտիր քաղաքապետին

13:15, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Մեքսիկայում սպանել են նորընտիր քաղաքապետին
     Մեքսիկայում իր տանը հանցավոր խմբի կողմից սպանվել է Վերաքրուս նահանգի Իդալգոտիտլան քաղաքի նորընտիր քաղաքապետ Սանտան Քրուս Բաենան, հաղորդում է РИА Новости-ն:
     Նշվում է, որ մի քանի տասնյակ զինված մարդիկ շրջափակել են քաղաքապետի տունն ու պահանջել, որ նա փողոց դուրս գա: Երբ նա հրաժարվել է փողոց դուրս գալ, հանցագործները կոտրել են դուռն ու ներխուժել տուն:
     Քաղաքապետից բացի՝ նրանք սպանել են նաև նրա 3 թիկնապահներին:
     Քրուս Բաենան ընտրվել էր «Նոր դաշինք» կուսակցությունից: Ակնկալվում էր, որ նա կստանձնի իր պարտականություններն այս տարվա դեկտեմբերի 31-ին:
1782 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am