Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տունը դիմել է Գերագույն դատարանին՝ Թրամփի ներգաղթային հրամանագիրը վերականանգելու խնդրանքով

12:25, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Սպիտակ տունը դիմել է Գերագույն դատարանին՝ Թրամփի ներգաղթային հրամանագիրը վերականանգելու խնդրանքով
     Սպիտակ տունն ԱՄՆ-ի Գերագույն դատարանին խնդրել է թույլ տալ լիարժեք ծավալով կիրառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկիր մուտքի արգելքի մասին նոր հրամանագիրն այն բանից հետո, երբ Քալիֆորնիայի վերաքննիչ դատարանը հաստատեց, որ փաստաթղթի միայն առանձին դրույթները կարող են իրականացվել:
     Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանը մասնակի է բավարարել Թրամփի վարչակազմի խնդրանքը:
     Դատարանը որոշել է, որ կառավարությունը կարող է արգելել մուտքն ԱՄՆ մուսուլմանական բնակչությամբ 6 երկրների բնակիչների համար, ովքեր կապեր չունեն ԱՄՆ-ի հետ:
     Անցած շաբաթ ընդունված որոշումը նշանակում է, որ այդ արգելքը կարող է կիրառվել միայն Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի և Չադի բնակիչների համար:
7615 | 0
Facebook