Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորի ավագանին հաստատեց Արկադի Փելեշյանին քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու հարցը

12:35, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Վանաձորի ավագանին հաստատեց Արկադի Փելեշյանին քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու հարցը
     Ինչպես արդեն հայտնել էինք, Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ավագանու արտահերթ նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ հաստատվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին` Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը:
     Հիշեցնենք՝ շաբաթ երեկոյան հուշագիր էր ստորագրվել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի (ՀՀԿ) և իրեն ընդդիմադիր հռչակած «Հայկական Վերածնունդ» կուսակցության միջև:
2942 | 0
Facebook