ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ով աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան:
Պուտինն Ասադին շնորհավորել է ահաբեկչության դեմ հաջող պայքարի համար՝ նշելով, որ սիրիացի ժողովուրդն անցնում է ծանր փորձություններով ու մոտ է ահաբեկիչներին հաղթելուն:
Ասադն էլ նշել է, որ 2 տարվա արդյունքներն ակնհայտ են, դրանց հնարավոր է եղել հասնել ՌԴ օդատիեզերական ուժերի և Սիրիայի կառավարական ուժերի համատեղ գործողությունների արդյունքում: Նա նշել է նաև, թե Ռուսաստանի շնորհիվ է, որ Սիրիան որպես պետություն պահպանել է իր գոյությունն ու տարածքային ամբողջականությունը: