«Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»: Այս մասին РБК-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գլխավորած առաքելությունը հետևում է շփման գծում տիրող իրավիճակին:
«Մենք անհանգստացած էինք ոչ վաղ անցյալում հակամարտության բռնկմամբ: Որպես գլխավոր քարտուղար՝ իմ դերը կայանում է նրանում, որ աջակցություն ցուցաբերեմ Մինսկի խմբի 3 համանախագահների աշխատանքին, որոնց ջանքերն ուղղված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Գերմինգերը:
Նշենք, որ այս տարվա հուլիսին 56-ամյա շվեյցարացի դիվանագետը նշանակվել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար: