Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու վանաձորցիների և Մամիկոն Ասլանյանի վրա. «Հրապարակ»

09:45, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու վանաձորցիների և Մամիկոն Ասլանյանի վրա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վանաձորի հարցով ՍԴ որոշումն արագացրեց պրոցեսներն՝ իշխանությունը կտրեց գորդյան հանգույցը։ Բայց ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու վանաձորցիների և Մամիկոն Ասլանյանի վրա։
     Մեր տեղեկություններով, բանակցային փուլում ՀՎԿ-ն գրեթե անիրականանալի պահանջներ է առաջ քաշել, այդ թվում՝ 4 մանկապարտեզի և 2 սպորտդպրոցի տնօրենների պաշտոններ, քաղաքապետարանի կոմունալ և սպորտի բաժնի պետերի աթոռները, այլ բաժիններում պետի տեղակալներ և այլն։
     Սա նշանակում է, որ քաղաքապետարանում և քաղաքում ինչ-որ մարդիկ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, իսկ պաշտոնից առաջին զրկվողը, արդեն իսկ պարզ է, քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանն է, ում Ասլանյանն ուզում է խորհրդական նշանակել։
     Բացի պաշտոններից՝ ՀՎԿ-ականները նաև գերեզմանների տեղեր են ուզել՝ քաղաքում գերեզմանի լավ տեղը «ոսկու գին» ունի։ Թե այս պահանջներից որը կկատարի Ասլանյանը, որտեղ «կգցի», դեռ պարզ չէ։
     Ի դեպ, նա իր խուճապի մատնված թիմին հանգստացնում է, թե Փելեշյանը երկար չի ձգի, մի փորձանք կսարքի իր գլխին, ինչպես ընտրությունների փուլում հոգևորականին ծեծելն էր, ու կհեռանա»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

2645 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
հայ
հայ 13:54, 21.11.2017
երկու լարի վրա խաղացող մարզպետի հրաժեշտը երբ է լինելու: հհկ թվացնող, բայց որ հհկ ական: նման հուդաներին պետք է իրենց արժանի տեղը ցույց տան: լոռին սարքեց ո-ռի: նմանները կուսակցություն են մտնում, աթոռի, պաշտոնի, ալան թալան տալու, բիզնեսներ հիմնելու և այլի համար: թե չէ գաղափարախոսություն որպես այդպիսին շատ քչերն են հասկանում ու պաշտում: