Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու վանաձորցիների և Մամիկոն Ասլանյանի վրա. «Հրապարակ»

09:45, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու վանաձորցիների և Մամիկոն Ասլանյանի վրա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վանաձորի հարցով ՍԴ որոշումն արագացրեց պրոցեսներն՝ իշխանությունը կտրեց գորդյան հանգույցը։ Բայց ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու վանաձորցիների և Մամիկոն Ասլանյանի վրա։
     Մեր տեղեկություններով, բանակցային փուլում ՀՎԿ-ն գրեթե անիրականանալի պահանջներ է առաջ քաշել, այդ թվում՝ 4 մանկապարտեզի և 2 սպորտդպրոցի տնօրենների պաշտոններ, քաղաքապետարանի կոմունալ և սպորտի բաժնի պետերի աթոռները, այլ բաժիններում պետի տեղակալներ և այլն։
     Սա նշանակում է, որ քաղաքապետարանում և քաղաքում ինչ-որ մարդիկ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, իսկ պաշտոնից առաջին զրկվողը, արդեն իսկ պարզ է, քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանն է, ում Ասլանյանն ուզում է խորհրդական նշանակել։
     Բացի պաշտոններից՝ ՀՎԿ-ականները նաև գերեզմանների տեղեր են ուզել՝ քաղաքում գերեզմանի լավ տեղը «ոսկու գին» ունի։ Թե այս պահանջներից որը կկատարի Ասլանյանը, որտեղ «կգցի», դեռ պարզ չէ։
     Ի դեպ, նա իր խուճապի մատնված թիմին հանգստացնում է, թե Փելեշյանը երկար չի ձգի, մի փորձանք կսարքի իր գլխին, ինչպես ընտրությունների փուլում հոգևորականին ծեծելն էր, ու կհեռանա»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

4339 | 1
Facebook