Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Սիրուշոն՝ երևանյան մենահամերգի և Սեբուի հետ համագործակցությունը շարունակելու մասին

11:15, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Սիրուշոն՝ երևանյան մենահամերգի և Սեբուի հետ համագործակցությունը շարունակելու մասին
     Վերջին շրջանում Սիրուշոն միջոցառումներին ներկայանում է հյուրի կարգավիճակով: Նրա ամեն ելույթ մեծ ոգևորություն է առաջացնում հանդիսատեսի մոտ: Երգչուհին, սակայն, դեռ չի շտապում Հայաստանում մենահամերգ ունենալ: «Հուսով եմ՝ մենահամերգի առիթ կունենամ մոտ ժամանակներս: Չեմ ուզում պարզապես ասել՝ այո, որովհետև դեռ չի ստացվում աշխատել հայաստանյան համերգի համար: Այնպես է ստացվում, որ հրավիրում են տարբեր երկրներից և ժամանակը չի բաշխվում ճիշտ: Հիմա նոր վերադարձել եմ համերգներից և մի քանի օրից կրկին պետք է մեկնեմ Ավստրալիա, հետո Լիբանան և այդպես շարունակ»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ՝ նոյեմբերի 20-ին, Սեբուի, «Վիզա» ռոք խմբի և դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերի համատեղ համերգից հետո լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհին:
     Խոսելով երևանյան հանդիսատեսի հետ հանդիպելիս ունեցած զգացողությունների մասին՝ Սիրուշոն նշեց. «Ես ելույթից առաջ էլ Սեբուին ասում էի՝ կտեսնես ինչքան ջերմ է մեր հանդիսատեսը: Իսկապես շատ հաճելի է հարազատ մարդկանց համար երգել. ընտանիքի պես ենք դարձել, ես էլ մեծացել եմ բոլորի աչքի առջև, տեսել են և ծանոթ են իմ բոլոր երգերին, այնպես որ շատ ջերմ և լավ զգացողություններով եմ լինում: Հենց առաջին պահից, երբ բարձրանում եմ բեմ և տեսնում մարդկանց աչքերը, թե ինչպես են նայում, ես էլ եմ հուզվում»:
Սիրուշոն՝ երևանյան մենահամերգի և Սեբուի հետ համագործակցությունը շարունակելու մասին
Սիրուշոն՝ երևանյան մենահամերգի և Սեբուի հետ համագործակցությունը շարունակելու մասին
Սիրուշոյի և Սեբուի «Վույ աման» երգն այս ամռան ամենահիթային կատարումներից էր: Երեկվա համերգին նրանք ներկայացրեցին նաև նոր՝ «Have you ever hurt somebody?» երգը: Հարցին՝ ինչո՞ւ որոշեց համագործակցել հենց Սեբուի հետ, երգչուհին պատասխանեց. «Շատ լավ և տաղանդավոր երաժիշտ է, ում հետ շատ հաճելի է աշխատել: Կարծում եմ, որ այսօր որակյալ երաժշտության պակաս կա և Սեբուն իր չափով լրացնում է այդ պակասը՝ տալով շատ գեղեցիկ, պարզ, նուրբ նաև ժամանակակից երաժշտություն: Այն երգը, որ այսօր երգեցինք, առաջին անգամ 2 օր առաջ եմ լսել: Սեբուն ուղարկեց ինձ, ասաց՝ ի՞նչ ես կարծում, կկարողանա՞նք սա էլ երգել համերգին: Իմանալով, որ ես վերադառնալու էի հյուրախաղերից և այստեղ լինելու էի ընդամենը երկու օր և ժամանակ չէի ունենալու ոչ փորձ անելու, ոչ երգ սովորելու, առաջին պատասխանս պետք է որ լիներ՝ ոչ, բայց, երբ երգը լսեցի, հասկացա, թե որքան գեղեցիկ է և չկարողացա մերժել: Դա խոսում է այն մասին, որ նա իսկապես տաղանդավոր մարդ է: Ուրախ եմ, որ Հայաստանում է, հայ հանդիսատեսն առիթ ունի շփվելու իր հետ, ավելի լավ ծանոթանալու»:
Սիրուշոն՝ երևանյան մենահամերգի և Սեբուի հետ համագործակցությունը շարունակելու մասին
Սիրուշոն՝ երևանյան մենահամերգի և Սեբուի հետ համագործակցությունը շարունակելու մասին

     Արդյոք շարունակական կլինի՞ Սիրուշոյի և Սեբուի համագործակցությունը՝ երգչուհին դժվարացավ միանշանակ պատասխանել: «Միգուցե լինի, չգիտեմ: Երկուսս էլ ստեղծագործող ենք, չեմ կարող ասել՝ ինչ կարող է լինել: Կարող է հենց այսօր որոշվի՝ ինչ-որ նոր երգ ձայնագրել»:
4049 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am