Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիրուշոն, Սեբուն, «Վիզա» ռոք խումբը և Ջիվան Գասպարյան կրտսերը՝ մեկ բեմում

23:18, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Սիրուշոն, Սեբուն, «Վիզա» ռոք խումբը և Ջիվան Գասպարյան կրտսերը՝ մեկ բեմում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Capital Cities» ամերիկյան ինդի փոփ խմբի անդամ, համաշխարհային ճանաչում վայելող Սեբու Սիմոնյանի, «Վիզա» ռոք խմբի և դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերի համատեղ համերգը։ Համերգային ծրագրի առաջին մասում Սեբուն ակուստիկ հնչողությամբ երգում ու նվագում էր և´ իր հեղինակած, և´ «Capital Cities» խմբի հիթային երգերը:
     Մեկ բեմի վրա, դուդուկի ուղեկցությամբ, Սիրուշոն և Սեբուն ներկայացրեցին նոր զուգերգ։

Սիրուշո և Ջիվան Գասպարյան կրտսեր
Սիրուշո և Ջիվան Գասպարյան կրտսեր
Ելույթի ընթացքում Սիրուշոն, դիմելով Սեբուին, ասաց․ «Տեսնո՞ւմ ես, ինչ ջերմ են ընդունում Հայաստանում»։
Սիրուշո
Սիրուշո
Սեբուն և Սիրուշոն կատարեցին նաև բոլորի կողմից սիրված «Վույ աման» երգը։
     «Ես շատ ուրախ եմ, շատ ջերմ ընդունեցին ինձ, հուսով եմ սիրեցին ելույթս»,- լրագրողների հետ զրույցում, կիսվելով համերգի տպավորություններով, ասաց Սեբուն։
Սեբու
Սեբու
Սեբու
Սեբու
Վերջինս ներկայացրեց նաև Սերժ Թանկյանի և իր համատեղ երգը, որը կոչվում է «Faith In Nothing»։
Ջիվան Գասպարյան կրտսեր
Ջիվան Գասպարյան կրտսեր
Սիրուշո
Սիրուշո
«Վիզա» ռոք խումբ
«Վիզա» ռոք խումբ
Համերգին երկրորդ մասում ներկայացավ Վիզա ռոք խումբը: Ջիվան Գասպարյանի դուդուկի ուղեկցությամբ նրանք նույնպես ներկայացրեցին գեղեցիկ երաժշտական կատարումներ:
     Հիշեցնենք, որ համերգը կազմակերպել էր «Mezzo production»-ը:

7754 | 0
Facebook