ԱՄՆ-ում՝ Օրեգոնի երկնակամարում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում ԱՄՆ-ի օդատիեզերական ուժերը չեն կարողացել որսալ չբացահայտված թռչող օբյեկտը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, բայց դրա մասին բարձրաձայնվել է հիմա: Քաղաքացիական ինքնաթիռների օդաչուները հայտնել են սպիտակ ՉԹՕ-ի մասին, որը թռել է ժամում ավելի քան 700 կմ արագությամբ՝ 10 կմ բարձրության վրա՝ մոտենալով ինքնաթիռներին մինչև 20 կմ հեռավորության վրա:
Տագնապով վեր հանված F-15 կործանիչները չեն կարողացել հասնել ՉԹՕ-ին, վերջինը կտրուկ թեքվել է հյուսիս ու արագությունը գերազանցելով ուղղակի անհետացել: Ամերիկյան Օդատիեզերական ուժերի ու քաղավիացիայի ներկայացուցիչները հաստատել են ՉԹՕ-ի հայտնվելը: