Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

2018-ին կավելանա ուժգին երկրաշարժերի թիվը

01:05, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
2018-ին կավելանա ուժգին երկրաշարժերի թիվը

Վերջերս Ամերիկյան երկրաբանական հանրության անցկացրած գիտաժողովի ժամանակ երկրաֆիզիկոս Ռոջեր Բիլհամը՝ Կոլորադոյի համալսարանից, ներկայացրել է իր հաշվետվությունն ու եզրահանգումներն այն մասին, որ հզոր երկրաշարժերի քանակը 2018-ին զգալիորեն կավելանա:

Նա ուսումնասիրել է 7 բալից ավելի մագնիտուդով երկրաշարժերի վիճակագրությունը, որոնք տեղի են ունեցել 1900 թվականից ի վեր ու եզրակացրել, որ ուժգին երկրաշարժերն առավել արագ են տեղի ունենում, երբ Երկրի պտույտն իր առանցքի շուրջ փոքր-ինչ դանդաղում է: Վերջինն էլ տեղի է ունենում մեր մոլորակի ներսում տեղի ունեցող ինչ-ինչ փոփոխությունների պատճառով: 20-րդ դարում տեղի է ունեցել դանդաղեցման 5 փուլ և դրանց ընթացքում հզոր երկրաշարժերի քանակը կտրուկ ավելացել է: Եթե սովորական ժամանակահատվածում տեղի է ունեցել տարեկան մոտ 15 ստորգետնյա ուժգին ցնցում, ապա երկրապտույտի դանդաղեցման ժամանակ այդ ցուցանիշը հասել է 30-ի:

Երկրի՝ իր առանցքի շուրջ պտույտի դանդաղեցման հաջորդ փուլը տեղի է ունենալու 2018-ին, ինչն էլ վկայում է, որ հզոր երկրաշարժերի թիվը կտրուկ կավելանա:

9326 | 0
Facebook