Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հերմինե Նաղդալյանը խոշոր չափի հեռախոսային ծախսերը վճարելու է անձամբ, սեփական միջոցներից

20:15, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Հերմինե Նաղդալյանը խոշոր չափի հեռախոսային ծախսերը վճարելու է անձամբ, սեփական միջոցներից

ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիս ամսվա վարձավճարին առնչվող խնդիրները, որի ընթացքում տիկին Նաղդալյանի համաձայնությամբ ուսումնասիրվել են նաև հեռախոսազանգերի վերծանումները: Հիշեցնենք, որ 2017թ-ի մայիսին Հերմինե Նաղդալյանը հանդիսանում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ և ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար:

Ուսումնասիրությամբ պարզվել է՝

ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին հատկացված բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիսին սպառված ծառայությունների արժեքը կազմել է 1.382.470 ՀՀ դրամ, որից շուրջ 1.170.000 ՀՀ դրամն առաջացել է 2017թ-ի մայիսի վերջին 4 օրերին` ռոումինգում ինտերնետ ծառայության սպառման հետևանքով:

Պարզվել է նաև, որ 2017թ-ի հունիսի սկզբին նկատելով տիկին Նաղդալյանի ծառայողական հեռախոսահամարի աննախադեպ խոշոր գումարի վարձը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության համապատասխան աշխատակիցը դիմել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը և ստացել հեռախոսահամարի զանգերի վերծանումները, որոնց ուսումնասիրությամբ գործերի կառավարչության աշխատակիցը ենթադրել է, որ հիշատակված 4 օրերին կուտակված խոշոր գումարն առաջացել է տեխնիկական պատճառներով: Խնդիրն ուսումնասիրելու և լուծելու խնդրանքով գործերի կառավարչության աշխատողը հեռախոսազանգով դիմել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության աշխատողին:

Այնուհետև «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից ներկայացվել է 2017թ-ի մայիսին մատուցված ծառայությունների հաշիվը և գործերի կառավարչության աշխատողը, տեսնելով, որ այն կիսով չափ պակաս է, եզրակացրել է, որ ընկերությունն ուսումնասիրել է խնդիրը, որի արդյունքում վճարի կեսը «զիջել» է: Սակայն, ինչպես պարզվել է ուսումնասիրությամբ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը ծառայության դիմաց վարձավճարը չի «զիջել», այլ ներկայացրել և ստացել է ոչ թե միանգամից (մեկ հաշվով), այլ հաջորդող երկու ամիսների ընթացքում:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ի պատասխան լրագրողների հարցերին հայտնել է գործերի կառավարչությունից դեռևս 2017թ-ի հունիսի սկզբին ստացված տեղեկությունը, որի առնչությամբ հայցում ենք հանրության ներողամտությունը:

Վերոգրյալից ելնելով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ հատկացված ծառայողական բջջային հեռախոսահամարը փոխանցվում է իրեն, ինչն էլ նշանակում է, որ այսուհետ ծախսերը վճարելու է անձամբ, սեփական միջոցների հաշվին:

2609 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
veratsox hay
veratsox hay 21:17, 20.11.2017
Es e serzhiki timi demq@
Vor@ evropanerum nerkayatsn e mer azgin
Te es por.nik jhudn ur .....hayn ur
veratsox hay
veratsox hay 22:15, 20.11.2017
Tesmes sa xerikin incher e arel vor shinets patgama vor
Sa hastat arachi depq@ chi
Galusti zhamanak misht el SRA po.rnoi tsaxer@ dyudjeits e exel