Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղը Վանաձորի քաղաքապետարանում կքննարկվի Արկադի Փելեշյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը

18:10, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Վաղը Վանաձորի քաղաքապետարանում կքննարկվի Արկադի Փելեշյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը

Նոյեմբերի 21-ին` ժամը 11.00-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում
     կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստ, այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
     Օրակարգում՝ Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. նոյեմբերի 21-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու և Արկադի Լյովայի Փելեշյանին համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու մասին հարցերն են:
     Հիշեցնենք՝ շաբաթ երեկոյան հուշագիր է ստորագրվել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի (ՀՀԿ) և իրեն ընդդիմադիր հռչակած «Հայկական Վերածնունդ» կուսակցության միջև:

3961 | 1
Facebook