Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մենյուն սեղանին է». Լավրով

15:40, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մենյուն սեղանին է». Լավրով
     ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվում են Ադրբեջանի «տարածքների ազատագրման» հետ կապված հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանումը:
     «Հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի: Բոլոր քայլերը բազմիցս քննարկվել են և արտացոլված են ԵԱՀԿ փաստաթղթերում, համանախագահների հայտարարություններում: Մենյուն սեղանին է»,- ասել է Լավրովը:
     Նա նշել է, որ անհնար է հեռացնել այս կամ այն տարրերը: «Հակառակ կողմը կարող է մտածել, որ հավասարակշռությունը խախտվում է: Դիվանագիտությունը երկու կողմերի համար ընդունելի տարբերակ կգտնի»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
     Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների թվի ավելացում, Լավրովը նշել է, որ առաջին անգամ է այդ մասին լսում:
     Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն առաջարկել էր հակամարտության կարգավորման հարցով փաստաթուղթ ստեղծել:
8166 | 4
Facebook