Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Մարզպետը հանդիպել է Ջրարփի համայնքում բողոքի ցույց անող ծնողների և աշակերտների հետ

16:10, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Մարզպետը հանդիպել է Ջրարփի համայնքում բողոքի ցույց անող ծնողների և աշակերտների հետ
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ նեյեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ջրարփի համայնքի դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները դասադուլ էին հայտարարել: Նրանք պահանջում էին, որ դպրոցը վերանորոգվի և ապահովվի ջեռուցմամբ:
     Քիչ առաջ գյուղ է ժամանել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և հանդիպել դասադուլ իրականացնողների հետ:
     MAMUL.am լրատվականի թղթակիցը Ջրարփի համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչ խոստումներ է տվել մարզպետը բնակիչներին և ինչ ժամկետներում պետք է այն կատարվի:
     «Շինարարներն արդեն չափագրումներ են անում, որ բաքսի տեղադրեն: Մյուս տարի էլ նախագիծ կլինի, գումար կներդրվի և կվերանորոգվի դպրոցը: Երևի փուլերով կվերանորոգվի: Ամեն ինչ նորմալ է, վաղվանից դասընթացները կշարունակվեն, ջեռուցման հարցը լուծել ենք»:
     Հարցին՝ մինչ այս չէին դիմե՞լ մարզպետին և ինչո՞ւ միայն բնակիչների ծայրահեղ քայլերից հետո այն լուծում ստացավ, համայնքի ղեկավարն ասաց. «Դիմել էինք շատ անգամներ, մարզպետն էլ միջամտել էր, որ Ասիական բանկով պետք է վերանորոգումը կատարվեր, բայց չգիտեմ՝ ինչ-ինչ պատճառներով ծրագիրը կասեցվեց»:
1912 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am