Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մեղադրանքում նշված ձևակերպումները չեն բխում գործով ձեռք բերված նյութերից». Բաբայանի փաստաբանը միջնորդեց արդարացնել նրան

15:05, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
«Մեղադրանքում նշված ձևակերպումները չեն բխում գործով ձեռք բերված նյութերից». Բաբայանի փաստաբանը միջնորդեց արդարացնել նրան

«Սանասար Գաբրիելյանը դատավարության ընթացքում բազմիցս ասել է, որ բանակի համար նպատակ է ունեցել ձեռք բերել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր՝ իր սեփական միջոցներով, և զենքի համար գումար Բաբայանը չի տրամադրել: Ձեռք բերված զենքը պլանշետով լուսանկարել են և ցույց տվել Սամվել Բաբայանին: Վերջինը ասել է, որ ամբողջական չէ»,- այսօր, «Իգլա»-ի գործով դատական նիստին ասել է Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանn` ընդգծելով, որ իր պաշտպանյալն այս հարցում եղել է ընդամենը որպես խորհրդատու:
     Փաստաբան Քալաշյանը նշեց, որ եթե Գաբրիելյանի ցուցմունքներին նշանակություն տրվեր, ապա Բաբայանի նկատմամբ նման մեղադրանք չէր առաջադրվի: «Ըստ մեղադրանքի` իմ պաշտպանյալ Սամվել Բաբայանը դրդել է Սանասար Գաբրիելյանին զենք ձեռք բերել և դրա համար վճարելու է 50 000 դոլար, ինչը չի հաստատվել: Այսինքն` մեղսագրված արարքի վկայագրված հատկանիշների առկայությունը որևէ փաստական տվյալով հիմնավորված չէ: Նշված մեղադրանքն ամբողջությամբ կառուցված է ենթադրությունների վրա, մեղադրանքում նշված ձևակերպումները չեն բխում գործով ձեռք բերված նյութերից, հաստատված չեն գործով ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բավարար ապացույցներով»,- ասել է Քալաշյանը` միջնորդելով արդարացնել Բաբայանին:
     Նշենք, որ Սամվել Բաբայանը պաշտպանական ճառով հանդես կգա մյուս նիստին: Այս պահին պաշտպանական ճառ են ասում մյուս ամբաստանյալների շահերի պաշտպանները:
     Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու համար դատապարտված ամբաստանյալների պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառով:
     Հիշեցնենք` Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման:
     Նշենք, որ նախորդ նիստին` դատախազը Սամվել Բաբայանի համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում։

1260 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am