Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ի վերջո, հերոսի հետ գործ ունենք, մի քիչ հարգանք ունեցեք». Սամվել Բաբայանի պաշտպանը հանդես է գալիս պաշտպանական ճառով

13:10, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
«Ի վերջո, հերոսի հետ գործ ունենք, մի քիչ հարգանք ունեցեք». Սամվել Բաբայանի պաշտպանը հանդես է գալիս պաշտպանական ճառով

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը:
     Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հանդես եկավ պաշտպանական ճառով` հայտարարելով, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են:
     «Մեղադրանքի հիմքում դրված են այն ձևակերպումները, որ Բաբայանը դրդել է Գաբրիելյանին զենք ձեռք բերել, նյութապես շահագրգռելու եղանակով զենքը ձեռք բերելու համար վճարել գումար, չի հաստատվում որևէ փաստական հանգամանքով»,- հայտարարել է փաստաբանը` նշելով, որ մեղադրանքը կառուցված է ենթադրությունների հիման վրա:
     «Սամվել Բաբայանն անուրանալի ներդրում է ունեցել հայրենիքի համար, բանակի կայացման գործում... Ի վերջո, գործ ունենք հերոսի հետ, մի քիչ հարգանք ունեցեք»,- դիմելով դատարանին և մեղադրողին՝ ասաց Քալաշյանը` զարմանալով, որ ամբաստանյալին բնութագորղ այդ կարևոր հանգամանքներն անտեսվել են մեղադրողի կողմից:
     Փաստաբանի պաշտպանական ճառը շարունակվում է:
     Հիշեցնենք` Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու համար։ Մեղադրանքն առաջադրվել էր Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման:
     Նշենք, որ նախորդ նիստին` դատախազը Սամվել Բաբայանի համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում։
     Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
     Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:

2113 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am