Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը՝ Հայրիկյանի հացադուլի մասին

13:05, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը՝ Հայրիկյանի հացադուլի մասին
     «Հոռետեսորեն եմ վերաբերվում հացադուլի ինստիտուտին: Ինքը պետք է հաշիվ տա այդ քայլի լրջության համար: ՀՀ քաղաքական դաշտում պետք է ավելի ուշադիր լինել հացադուլի՝ որպես քաղաքական պայքարի գործիքի նկատմամբ: Եթե մարդն ասում է՝ անժամկետ հացադուլ եմ հայտարարում ու մինչև պահանջներս չկատարվեն, հացադուլից դուրս չեմ գա, ու հանկարծ դուրս է գալիս, անլուրջ է»,- անդրադառնալով ԿԸՀ դիմաց Պարույր Հայրիկյանի հայտարարած հացադուլին՝ կարծիք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
     ԱԻՄ նախագահը ցանկանում էր կազմակերպել ստորագրահավաք՝ Սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու համար և այդ հարցով դիմել էր ԿԸՀ: Պատասխանել էին, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում քաղաքացիական նախաձեռնություն: Առաջնորդվելով քաղաքացիական պատասխանատվությամբ՝ ԿԸՀ հակասահմանադրական գործողությունների դեմ, Հայրիկյանը հացադուլ է հայտարարել` պահանջելով կատարել Սահմանադրության պահանջը:
5110 | 2
Facebook