Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի խորը տարաձայնությունները չեն ազդել ԼՂ հարցով համագործակցության վրա». Լավրով

12:30, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի խորը տարաձայնությունները չեն ազդել ԼՂ հարցով համագործակցության վրա». Լավրով
     Չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա խորը տարաձայնություններին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով համագործակցությունը չի տուժել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
     «Ոչ մի կերպ չի ազդել: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միջնորդ երկրների տեսակետից եզակի է՝ չնայած խորը տարաձայնություններին, որոնք այժմ առկա են հարաբերություններում, առաջին հերթին, Կոնգրեսի և Ժողովրդավարական կուսակցության, զգալի մասով նաև Հանրապետական կուսակցության ռուսաֆոբ քաղաքականության շնորհիվ, ովքեր չեն կարողանում համակերպվել, որ նախագահ է նշանակվել ոչ օրինական կերպով: Իհարկե, հարաբերությունների մի շարք ոլորտներ գտնվում են խորը փակուղում, սակայն ԼՂ հարցով համագործակցությունը մեր երկկողմ հարաբերություններից չի տուժել»,- ասել է Լավրովը:
4414 | 0
Facebook