Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մոնումենտի առանձնատները կոռուպցիա են բաց երկնքի տակ, որտեղ Հովիկ Աբրահամյանը կարող է գիդ աշխատել». Փաշինյան

11:55, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
«Մոնումենտի առանձնատները կոռուպցիա են բաց երկնքի տակ, որտեղ Հովիկ Աբրահամյանը կարող է գիդ աշխատել». Փաշինյան
     «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ» հայտնի արտահայտությունը Նիկոլ Փաշինյանը վերաձևակերպեց այսպես՝ «Մոնումենտի առանձնատները կոռուպցիա են բաց երկնքի տակ»: «Բացառված է, որ այնտեղ լինի որևէ հողակտոր, որ կոռուպցիայի հետ կապ չունենա: Առաջին երկիրն ենք, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տա: Հաշվի առնելով, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն զբաղվածության խնդիր ունի, կարող ենք գիդ նշանակել: Նա ամեն քարից տեղյակ է, ուստի տուրիզմի մեծ ներհոսք կլինի դեպի ՀՀ, ոմանք կգան փորձի փոխանակման նկատառումներով»,- կատակեց պատգամավորը:
     Հիշեցնենք՝ «Հաղթանակ» զբոսայգու առանձնատների թեմային էր անդրադարձել նաև Զարուհի Փոստանջյանն՝ բարձրացնելով հատկապես Կարեն Կարապետյանի դղյակ-առանձնատան հարցը:
3850 | 2
Facebook