Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Նուրբ և խորը ստեղծագործություն. Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը ներկայացվեց հայ ընթերցողներին

14:05, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Նուրբ և խորը ստեղծագործություն. Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը ներկայացվեց հայ ընթերցողներին

Խորհրդածություն մարդու ճակատագրի, երկրի վրա ունեցած նրա առաքելության մասին. կայացավ ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
     Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Գրքի թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:
     «Էքզյուպերին համաշխարհային հեղինակ է, նրան չճանաչող չկա: Նրա գործերն ընթերցում են ամբողջ աշխարհում»,- նշեց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
     «Այս ստեղծագործությունն, ըստ էության, խոհագրությունների, տարբեր տարիներին գրված պատումների, ակնարկների ժողովածու է: Էքզյուպերին դրանք գրել է օդագնացության տարիների ընթացքում: Պատմությունների առանցքում որոնող մարդու ճակատագիրն է, մարդ, որն առավել բարձրի, գեղեցիկի որոնումը կարող է հասցնել մինչև Սահարայի անապատ: Կենսագրական հենքի վրա ստեղծված գործ է և չի կարող չհուզել ցանկացած ընթերցողի»,- նշեց գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը:
     Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև ռեժիսոր Վահե Յանի՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի մասին պատմող փոքրիկ ֆիլմը:
     Նշենք, որ «Մարդկանց երկիր»-ը լույս է տեսել 1939-ի փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործություննարժանացնում է արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակին:

809 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am