Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կլոր-սեղան քննարկմանը երկու կողմն էլ կունենա 5-ական ներկայացուցիչ

11:00, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Կլոր-սեղան քննարկմանը երկու կողմն էլ կունենա 5-ական ներկայացուցիչ

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների և իշխանության ներկայացուցիչների միջև: Նախաձեռնության տղաները բոլոր մտահոգ անձանց սպասում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բակում, որպեսզի ուղիղ եթերով միասին հետևեն քննարկմանը և միասնական կերպով քաջալերեն հանդիպմանը մասնակից 5 ընկերներին, ովքեր պայքարելու են օրենքի հետկանչման և տարկետման իրավունքի տրամադրման կարգում փոփոխություններ մտցնելու համար:
     «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամի խոսքով՝ բանավեճին երկու կողմն էլ կունենա 5-ական ներկայացուցիչ, Էդուարդ Շարմազանովը կվարի բանավեճը, իշխանական թևից հանդիպմանը ներկա կլինեն պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։

3190 | 0
Facebook