Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոլումբիայում ավտոբուսն ընկել է անդունդը. զոհվել է 14 մարդ

10:40, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Կոլումբիայում ավտոբուսն ընկել է անդունդը. զոհվել է 14 մարդ

Կոլումբիայի հյուսիս արևելքում ավտոբուսը գլորվել է անդունդը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 35-ի, հաղորդում է Pais լրատվականը:
     Լրատվականի տվյալներով՝ ավտոբուսի վթարը տեղի է ունեցել Սաբանալարգա քաղաքում: Քաղաքապետը հայտնել է, որ ավտոբուսն ընկել է դժվարամատչելի վայր: Հնարավոր է՝ վթարի վայրում մարդիկ մնացած լինեն: «Ավտոբուսի ուղևորների ստույգ թիվը հայտնի չէ, բայց նրանք շատ են եղել»,- ասել է քաղաքապետը:

Նա հայտնել է, որ վթարից հետո այնտեղ է ուղարկվել տեղանքում գտնվող միակ շտապօգնության ավտոմեքենան: Հետագայում այնտեղ են ուղարկվել շտապօգնության ավտոմեքենաներ այլ քաղաքներից: Փրկարարական աշխատանքներին ներգրավված է նաև ուղղաթիռ:

5047 | 2
Facebook